|
|
|
|
|
|
|
Բյուրեղ գերքաղցրահամ աղբյուրի ջուրը շշալցվում է ք. Ջերմուկում և միակն է Հայաստանում, որն ունի առանձին աղբյուր , որի շրջակայքը, մոտ 100կմ շառավղով, զերծ է միջավայրի վրա ազդող արդյունաբերական ձեռնարկություններից: Շշալցման արտադրամասը սնուցող խողովակաշարն անկախ է քաղաքային ջրամատակարարման ցանցից:
Բյուրեղ աղբյուրի ջուրը հանդիսանում է Հայաստանի ամենափափուկ և քաղցրահամ ջրերից մեկը` աղերի ցածր պարունակության և ծանր մետաղների բացակայության շնորհիվ:
Բյուրեղ Աղբյուրի Ջուր
Բաղադրություն մ•/դմ3
Կալցիում < 20.0
Նիտրատներ < 5.0
Քլորիդներ < 20.0
Սուլֆատներ <20.0
Չոր Մնացորդ < 100.0
pH 6.5-8.5
Ընդ. կոշտություն < 1 մհամ/լ
Շշալցումից առաջ Բյուրեղը չի ենթարկվում քիմիական մշակման և չի հարստացվում արծաթով կամ թթվածնով, որովհետև ջրում բացառվում է օրգանական միացությունների առկայությունը : Նախքան գերժամանակակից մեմբրանային և ուլտրամանուշակագույն ֆիլտրացիա անցնելը, Բյուրեղն անցնում է բնական ֆիլտրացիա 30մ հզորությամբ բազալտի բնական շերտի միջով:
Բյուրեղ աղբյուրի ջրի որակի երաշխավորն է Ջերմուկ Գրուպ ՓԲԸ-ի արտադրական լաբորատարիան, որը հագեցած է ամենաժամանակակից սարքավորմամբ:
Բյուրեղն արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: |
|
|
|